Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության լեգիտիմության վերջնական սնանկության արգասիք

Թե՛ իշխանության, թե՛  ընդդիմության լեգիտիմության վերջնական սնանկության արգասիք
17.09.2023 | 22:32

Փաստացիորեն, սա քաղաքական վակուում է։ Քաղաքական որևէ գործընթացի բացակայություն։ Թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության լեգիտիմության վերջնական սնանկության արգասիք։

Եվ ամենավտանգավորը` սա հասարակության անտարբերության դրսևորում է, այլ ոչ թե ընտրությունների գիտակցված մերժում։

Հ.Գ. Վաղը նորից ռուսներին կմեղադրեք պետությունը տանուլ տալու մեջ։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 3105

Մեկնաբանություններ